Հուլիսի 17-ին ՎԲՀՔ-ում մեծ ուրախությամբ հյուրընկալել էինք՝ բանախոս, կառավարման ոլորտի մասնագետ, դասընթացավար՝ Դավիթ Մեջլումյանին։
Դավիթը քոլեջի ուսանողների համար անցկացրեց սեմինար «Մոտիվացիա» թեմայով։ Հանդիպման ընթացքում խոսվեց ուսանողներին հուզող մի շարք հարցերի մասին, որը անցավ շատ ջերմ և ոգևորիչ մթնոլորտում։
Քոլեջը կարևորելով իր ուսանողների բազմակողմանի զարգացվածությունը, մշտապես իրականացնում է նմանատիպ միջոցառումներ, որին հրավիրված են լինում տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ։