«Կրթության կարևորությունը մարդու կյանքում»։ Ահա թե ինչի մասին է մեր միջոցառումը, որը կազմակերպել էր Քոլեջի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթը։
Ս/Թ նոյեմբերի 9-ին ՎԲՀՔ-ի մի շարք ուսանողներ և մանկավարժներ հավաքվել էին մեկ հարկի տակ, նույնիսկ ոմանք ափսոսում էին, որ չկարողացան ներկա գտնվել։ Թեման մեկն էր՝ «Կրթություն», որի մասին խոսեց Լիլիթը, ով կարևորեց դրա դերը տարբեր տարիքային փուլերում։ Ելույթներով հանդես եկան նաև քոլեջի մյուս բաժինների ուսանողները, ովքեր ներկայացրեցին իրենց ընտրած մասնագիտությունների առանձնահատկությունների և կարևորությունների մասին։
Հանդիպման վերջում կազմվեցին 2 թիմեր, ովքեր բանավիճեցին քոլեջում 9 ամյա և 12 ամյա կրթության առանձնահատկությունների մասին։ Թիմերը եկան մեկ համոզմունքի, որ կարևոր է դպրոցներում իրականացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ, աշակերտներին ընտրության հնարավորություն տալու և ճիշտ ընտրություն կատարելու համար։
Միջոցառման ավարտին Քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը խոսեց Քոլեջի արժեքների մասին, և կարևոր գնահատեց դրանց պահպանումը և տարածումը։ Միջոցառման ավարտին տնօրենի կողմից շնորհակալագիր ստացավ Լիլիթը և միջոցառման ակտիվ մասնակիցները։