Դեղագործություն մասնագիտության 2-րդ կուրսի մոտ «Դեղերի գործարանային տեխնոլոգիա» առարկայից տեղի ունեցավ արդյունքի ամփոփում։
Թեմաներն էին՝ ոգեթուրմեր, լուծամզվածքներ, գալենային պատրաստուկներ, օշարակներ։ Մոդուլի նպատակն է, ուսանողների մոտ դրանց գործարանային արտադրական գործընթացի վերաբերյալ գիտելիքների և կարողությունների ամրապնդում։
Կատարվեց առյուծագու ոգեթուրմի պատրաստում։ Հաշվարկվեց կորուստի, թափոնի կշիռը և ոգեթուրմի ծավալը։ Կազմվեց նյութական հաշվեկշռի աղյուսակ։
Դասի ընթացքում անցկացվեց խաղ-հարցում «Kahoot» հարթակի միջոցով։
Դասը վարում էր՝ Նվարդ Ավետիսյանը։