Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուրս պետք է իմանա զենքի վարման մասին տարրական գիտելիքներ։
Քոլեջի հիմնական ընդհանուր կրթությամբ 1-ին կուրսի ուսանողները զինղեկ՝ Մ.Սահակյանի մասնակցությամբ և ցուցումներով ՆԶՊ առարկայի շրջանակներում իրականացրեցին գործնական պարապմունք «Հրաձգության վարման և նշանառության մարզման» կանոնների մասին թեմայով։ Թեմայում ներառված էին հետևյալ տարրերը՝
Կրակելու համար անհրաժեշտ դիրքը։
Նշանառության տարրերը։
Ձգանի սեղմումը։
Վարժությունների միջոցով հասնել կրակային պատրաստության նորմացույցների կատարմանը։