Քոլեջում հյուրընկալեցինք «Խորակումբ» գրամշակութային նախաձեռնության թիմին

Քոլեջում հյուրընկալեցինք «Խորակումբ» գրամշակութային նախաձեռնության թիմին
🙌 Ուրախ ենք, որ մեր քոլեջը դարձել է այն վայրը, որտեղ Վարդենիսի երիտասարդները համախմբվում են, գաղափարներ են փոխանակում և միասին կյանքի կոչում հետաքրքիր ու արժեքավոր նախաձեռնություններ։
Քոլեջում հյուրընկալեցինք «Խորակումբ» գրամշակութային նախաձեռնության թիմին, որի ընթացքում խոսեցինք գրականության, մշակույթի, երիտասարդական նախաձեռնությունների և հետագա համագործակցության մասին։ Վստահ ենք՝ սա նոր ու հետաքրքիր ծրագրերի սկիզբն է մեր համայնքի մշակութային կյանքի համար։