Վերջերս քոլեջում տեղի ունեցավ յուրահատուկ ներկայացում՝ «Սպիտակ խալաթ՝ հումքից մինչև գաղափար» թեմայով 🥼

Բժշկական մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները ներկայացրին, թե ինչպես է ձևավորվում սպիտակ խալաթը՝ ոչ միայն որպես հագուստ, այլ որպես գաղափար, առաքելություն և պատասխանատվության խորհրդանիշ։
Նրանք անդրադարձան ոչ միայն խալաթի պատմական և խորհրդանշական նշանակությանը, այլ նաև խոսեցին բժշկական միջավայրում ձեռնոցների և դիմակների կրման կարևորության, հիգիենայի պահպանման անհրաժեշտության ու պատասխանատու վերաբերմունքի մասին։
Թեմայի ղեկավարն էր դասախոս՝ Աշոտ Հովհաննիսյանը, ում աջակցությամբ ուսանողները կարողացան ներկայացնել տեղեկատվական, գրավիչ և արժեքավոր թեմա։