Վերջերս քոլեջում կայացավ յուրօրինակ ու ներշնչող երկօրյա միջոցառում՝ «Ոճից՝ մասնագիտություն» թեմայով

Վերջերս քոլեջում կայացավ յուրօրինակ ու ներշնչող երկօրյա միջոցառում՝ «Ոճից՝ մասնագիտություն» թեմայով
Վերջերս քոլեջում կայացավ յուրօրինակ ու ներշնչող երկօրյա միջոցառում՝ «Ոճից՝ մասնագիտություն» թեմայով
Միջոցառման շրջանակում հյուրընկալել էինք հայտնի մոդելավորող, Manch Misaki բրենդի հիմնադիր՝ Հրաչուհի Մարտիրոսյանին։ Նա կիսվեց իր անձնական և մասնագիտական ուղու պատմությամբ՝ ներկայացնելով, թե ինչպես հոբբին ժամանակի ընթացքում դարձավ մասնագիտություն և կայուն բիզնես։
Հրաչուհին մանրամասն պատմեց Manch Misaki բրենդի ձևավորման փուլերի, տեքստիլի ոլորտում տեղի ունեցող զարգացումների և համաշխարհային նոր միտումների մասին՝ ներկաներին փոխանցելով արժեքավոր գիտելիքներ ու փորձ։
Միջոցառման ամենասպասված հատվածը վարպետության դասն էր՝ «Զարդանախշման արհեստ» թեմայով։ Այս ստեղծագործական փուլում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց մտքերն ու պատկերացումները ազատ հանձնել թղթին՝ յուրօրինակ ձևով պատկերելով իրենց անվան առաջին տառերը, զարդանախշման հայկական մոտիվներով 🎨։
Միջոցառումը կազմակերպվել էր NetArk Vardenis թիմի նախաձեռնությամբ՝ քոլեջի հետ համագործակցության արդյունքում։