Վերջերս մեր քոլեջում կազմակերպվեց բաց դաս՝ 
«Կանխել նշանակում է պաշտպանել» թեմայով, որի ընթացքում ուսանողները ցուցադրեցին իրենց տեսական ու գործնական պատրաստվածությունը, ինչպես նաև խոսեցին կարևոր առողջապահական հարցերից։


Դասի ընթացքում ուսանողները ներկայացրեցին մի շարք վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են՝ խոլերան, հեպատիտ B-ն և կարմրուկը։
Նրանք ոչ միայն ներկայացրին հիվանդությունների պատճառներն ու ախտանշանները, այլ նաև դերային խաղերի միջոցով պատկերավոր ներկայացրեցին այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկել հիվանդության կանխարգելման և հիվանդի խնամքի ընթացքում։
Դասը եզրափակվեց ուսանողների կողմից պատրաստված թռուցիկների ներկայացմամբ, որը նպաստեց տեղեկատվության տարածմանը և իրազեկվածության բարձրացմանը։ Թռուցիկները պարունակում էին հստակ, հակիրճ և տեղեկատվական նյութեր՝ հեպատիտ B հիվանդության և դրա դեմ պատվաստման կարևորության մասին։
Դասընթացավար՝ Էմմա Հակոբյան։