ՎԲՀՔ-ում այս անգամ հյուրընկալել էինք Մարզերի երեխաները մարզերում հասարակական կազմակերպության հիմնադիր Մայիս Մարգարյանին։ Նա ներկայացրեց ՄԵՄ-ի ծավալած գործունեությունը, գրանցված ցուցանիշները, ինչպես նաև խոսեց առաջիկա ծրագրերի մասին։
300-ից ավել երիտասարդներ: Սա ուղղակի թիվ չէ, սա այն ցուցանիշն է, որը խոսում է ՄԵՄ-ի արդյունավետ աշխատանքի մասին։ 300 հոգուց ավել աշակերտ և ուսանող անցել են աշխատանքի իրենց ուսման ընթացքում։ Հանդիպման ավարտին ՄԵՄ երիտասարդ անդամները կիսվեցին իրենց տպավորություններով և գրանցած հաջողություներով, որին պատասխան մի շարք երիտասարդներ ցանկություն հայտնեցին միանալ ՄԵՄ թիմին։
Հուսով ենք որ այս համագործակցության արդյունքում նոր գաղափարներ կյանքի կկոչվեն, որոնք կծառայեն երիտասարդների զարգացմանն ու կրթության բարելավմանը։ Եվ վերջապես շնորհակալ ենք մեր նոր գործընկերոջը, մեզ վստահելու և մեր գաղափարները կիսելու համար։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև Վարդենիսի առաջին երաժշտական դպրոց-ին մեզ օգնելու և աջակցելու համար։