Մեր ուսանողները վերջերս այցելեցին TCF Armenia (The Crowdfunding Formula)՝ շուկայում առաջատար և նորարար լուծումներով աչքի ընկնող մարքեթինգային ընկերություն։ Այցը մասնագիտական պրակտիկայի շրջանակներում էր, որի ընթացքում ուսանողները՝
ծանոթացան ընկերության պատմությանը,
ուսումնասիրեցին կառավարման գործընթացները,
մասնակցեցին տարբեր թեմաներով սեմինարների և ունեցան շրջայց TCF գրասենյակում։
TCF-ն այսօր աշխարհի առաջատար եռյակում է՝ քրաուդֆանդինգ (crowdfunding) գործակալությունների ոլորտում, որի փորձը և մոտեցումները մեծ ոգեշնչում էին մեր ուսանողների համար։
Յուրաքանչյուր նման հնարավորություն կամրջում է ուսանողին աշխատաշուկայի հետ։ Մեր նպատակն է՝ ոչ թե պարզապես կրթել, այլ ձևավորել առաջնորդներ։