Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում մեկնարկվեցին չարենցյան միջոցառումները` բանաստեղծի 125-ամյակի շրջանակներում
Չարենցը խառնվածքով բուռն, ըմբոստ, հարափոփոխ, շարժուն, խորը աշխարհայացքի տեր անհատականություն էր, ով դարձավ 20-րդ դարի հայ գրական-մշակութային կյանքում ապրող ու ապրեցնող ստեղծագործ անհատը։
Համադրելով ազգայինն ու համամարդկայինը, արևմտյան ու արևելյան հին ու նոր գրական ավանդույթները՝ իր կարճատև՝ քառասնամյա կյանքի ընթացքում Չարենցը սկիզբ դրեց մի նոր գրական, մշակութային, հրատարակչական շարժման, որն, իրավամբ, չարենցյան է՝ «ժամանակի շունչը դարձած», «աշխարհների հրով այրված», «արևներին նոր տեմպ ու ուղի տված»։
Քոլեջի ուսանողները դասախոս Աննա Յավրյանի գլխավորությամբ ներկայացրեցին Չարենցի ստեղծագործությունները, ունկնդրեցին երգերը և հանդիսատեսին տեղափոխեցին չարենցյան աշխարհ։
Սիրով՝ ՎԲՀՔ