Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի ուսանողական խորհուրդ

Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի ուսանողական խորհուրդը ստեղծվել է 2015 թվականին:

Այս տարիների ընթացքում ուս. խորհուրդը անցել է ձեռքբերումների, բարեփոխումների և նվաճումների բազմաթիվ փուլեր:

Շարունակական կատարելագործման արդյունքում  այն այսօր դարձել  է սիրած ու վստահելի ուսանողական ինքնակառավարման մարմին, որն ի զորու  է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Այն շատ ուսանողների ամենասիրելի վայրն է, որտեղ իրենք կարող են գտնել ցանկացած խնդրի լուծում կապված թե΄ ուսման, թե΄ բազմաթիվ այլ ոլորտների հետ:

Ներքոլեջային կյանքում ունի ակտիվ դերակատարում: Ստեղծման առաջին իսկ օրից հիմնական առաքելությունը եղել է և մնում է ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը: Ուսանողական խորհուրդը ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարման մարմին է, որի գործունեությունը սահմանվում է քոլեջի կանոնադրության հիման վրա:

Նպատակներն են.

  • Ուսանողական շահերի և իրավունքների պաշտպանությունը
  • Ուսանողների համախմբումը, նրանց ներգրավումը քոլեջում կատարվող աշխատանքներին
  • Ուսումնակրթական աշխատանքների ծավալումը
  • Ռազմահայրենասիրական դաստիարակությունը
  • Ուսանողների ինֆորմացիոն բնույթի տեղեկատվության ապահովումը
  • Բազմաբնույթ միջոցառումների իրականացումը
  • Ուսանողների ազատ ժամանցի կազմակերպում:

2021-2022թ-ի ՎԲՀՔ Ուսանողական խորհուրդի կազմը՝

Նախագահ՝ Ալլա Մկրտչյան

Նախագահի օգնական՝ Նարինե Սաղաթելյան

Քարտուղար՝  Արմինե Գրիգորյան

Անդամ՝   Սյուզաննա Վարդանյան

Ստելլա Հովհաննեսյան

ՎԲՀՔ Ուսանողական խորհուրդ

Բեռնել պայմանագիրը