«Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողների այցը «Ucom» և «Արդշինբանկ» ընկերություններ

«Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողների այցը «Ucom» և «Արդշինբանկ» ընկերություններ
🧩Մասնագիտությանն ավելի մոտ լինելու և շուկային ծանոթանալու ամենակարևոր նախապայմանը ճիշտ ընտրված կրթական մոտեցումն է, որը մեզ մոտ, տարեսկզբից արդեն իրականացվում է ուսանողների հետազոտական և ինքնուրույն աշխատանքների տեսքով։
✅Ծրագրի շրջանակներում ուսանողները հանդիպում ունեցան՝ «Ucom» և «Արդշինբանկ» ընկերությունների մենեջերների հետ, որի նպատակն էր հետազոտության թեմայի շրջանակներում տեղում զրուցել և փորձել հասկանալ կազմակերպություններում ինչպիսի կոնֆլիկտներ են եղել , ղեկավարները ինչ լուծումներ են գտել, ինչպես նաև, ինչ վերաբերմունք ունեն կոնֆլիկտների նկատմամբ։
Հետազոտական թեմայի պատասխանատու՝ Աստղիկ Յավրյան։