Սուրբ Զատիկը Վարդենիսում 

Ապրիլի 20-ին Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագով սկսվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված միջոցառումը՝ վերազարթոնքի, սիրո և համախմբման խորհրդով։
Տոնական տրամադրությունը շարունակվեց բացօթյա միջոցառմամբ, որտեղ համայնքի տարբեր կրթական հաստատություններ ներկայացան յուրահատուկ զատկական տաղավարներով՝ զարդարված ավանդական սեղաններով, գունավոր ձվերով և ազգային ավանդազրույցներով, որտեղ միախառնվել էին հոգևորն ու մշակութայինը։
Ղարիբյան պարային համույթի գեղեցիկ կատարումները միջոցառմանը հաղորդեցին կենդանություն և ազգային ոգի։ Շատ մարդիկ միավորվել էին մեկ գաղափարի շուրջ՝ նշելու Տիրոջ հարությունը, խորհելու լուսավոր արժեքների մասին և վերագտնելու ազգային ու հոգևոր արմատները։
