Սոթքից և հարակից գյուղերից ՎԲՀՔ հաճախող թվով 11 ուսանողների ուսման վարձավճարի 50%-ը💰փոխհատուցվեց Քոլեջի գործընկերոջ կողմից:

Սոթքից և հարակից գյուղերից ՎԲՀՔ հաճախող թվով 11 ուսանողների ուսման վարձավճարի 50%-ը💰փոխհատուցվեց Քոլեջի գործընկերոջ կողմից:
🤩Ուրախությամբ հայտնում ենք, որ Սոթքից և հարակից գյուղերից ՎԲՀՔ հաճախող թվով 11 ուսանողների ուսման վարձավճարի 50%-ը💰փոխհատուցվել է Քոլեջի համագործակից Ակունք Սոցիալական Հասարակական Կազմակերպություն Akunk Social Non-Gov կողմից։
✅Ս/Թ նոյեմբերի 5-ին Քոլեջում հյուրընկալեցինք «Ակունք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր հանդիպեցին ուսանողների հետ, և ներկայացրեցին իրենց առաջիկա ծրագրերի մասին🚀։ Հանդիպումը անցավ շատ ջերմ և նոր ակնկալիքներով լեցուն մթնոլորտում։
👥Շատ ուրախ ենք համագործակցել «Ակունք» հասարակական կազմակերպության հետ, քանի որ այն չափազանց կարևոր և համայնքանպաստ աշխատանք է կատարում, որի հիմնական մասն է կազմում՝ կրթությունը, իր խոսքում նշեց Քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը։