Պետական որակավորող քննություններ «Սպասարկման կազմակերպում» բաժնում
Սովորել։ Փորձարկել։ Ներկայացնել։
Այսպես ավարտեցին ուսումնառությունը քոլեջում մեր «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները։
Պետական որակավորող քննության առաջին փուլում նրանք ցուցադրեցին իրենց մասնագիտական և անգլերեն լեզվի հմտությունները՝ կառավարման, մարքեթինգի և սպասարկման ոլորտներում։
Երկրորդ փուլում յուրաքանչյուր ուսանող ներկայացրեց սեփական նախագիծը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է կազմակերպել ժամանակակից սպասարկում իրական աշխատանքային միջավայրում։
Շնորհակալություն ենք հայտնում պետական որակավորման հանձնաժողովի անդամներին՝ մասնագիտական գնահատման և անաչառ աշխատանքի համար, ինչպես նաև մեր Ուսուցիչներին՝ իրենց նվիրվածության, գիտելիքի և տարիների աշխատանքի համար։