✅ՈԱԱԿ–ում մեկնարկեց «Որակի ապահովման համակարգի ներդրում: Ինստիտուցիոնալինքնավերլուծության իրականացում» թեմայով վեցօրյա վերապատրաստումները ՄԿՈւհաստատությունների ներկայացուցիչների համար, որին ներկա էր նաև ՎԲՀՔ–ի փոխտնօրենՎարուժան Գասպարյանը։
👥Վերապատրաստման առաջին օրը քննարկվեցին որակի ապահովման համակարգիազդեցությունը ՄԿՈւ հաստատությունների վրա, մասնակիցներին ներկայացվեց որակիկառավարման շրջափուլը։
Վերապատրաստման նպատակներն են՝ ⬇️
• Աջակցել ՄՄՈՒՀ–երին որակի ապահովման ներքին համակարգի ներդրման գործում,
• Աջակցել որակի ապահովման համակարգի հետագա զարգացմանը ՄՄՈՒՀ–երում ազգայինհամատեքստին համապատասխան,
• Աջակցել ՄՄՈՒՀ–երին ինքնավերլուծություն իրականացնելու գործում,
• Նպաստել Որակի մշակույթի տարածմանը: