ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ !

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ !
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ 🇦🇲
🗣ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՆ Է`
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ⬇️
30 տարի առաջ՝ 1992 թ.-ի մայիսի 8-ին սկսվեց և 9-ին հաղթանակով ավարտվեց հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:
Շուշիի ազատագրման ռազմագործողությունը, որը ստացել է «Հարսանիք լեռներում» անվանումը, իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը մտնում է Շուշի, և հաղթանակի օրվա լուսաբացին բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ: Թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ արցախյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: