Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 🇦🇲
👥Սիրելի հայրենակիցներ,Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը շնորհավորում է բոլորիս պետական կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը: Սահմանադրությունը, պետական դրոշի, զինանշանի և օրհներգի հետ միասին, ամբողջացնում է պետականության էությունը: Սահմանադրությունը հանրապետության Մայր օրենքն է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր իրավական երաշխիքը: Սահմանադրական մշակույթի ամրապնդումը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սոցիալական պետության համակարգի ձևավորման, կայացման ու զարգացման կարևորագույն նախապայմանն է։
Շնորհավոր Սահմանադրության օր 👏
#ՎԲՀՔ #MHCV #ՀՀՍահմանադրությանօր #հուլիս5