Նոր գիտելիքների ձեռքբերման անսպառ ցանկության ուղղով !

Նոր գիտելիքների ձեռքբերման անսպառ ցանկության ուղղով !
🔸Նոր գիտելիքների ձեռքբերման անսպառ ցանկության ուղղով 💫
👨‍⚕️ Բժիշկ Արա Գոքորյանը 2021 թվականի սեպտեմբերից «Մի վնասիր» առողջապահական ՀԿ-ի միջնորդությամբ հեռավար կարգով ուսանում է Institute for Healthcare Improvement (IHI) Open School-ում (ԱՄՆ, Բոստոն)։
Այս ուսումնառությունը բժշկի կարծիքով կօգնի իրեն ավելի խորը ուսումնասիրել՝ բժշկական ոլորտում առկա բացերը, դրանց ժամանակակից լուծումները, բժշկության ոլորտում որակի բարելավմանը ուղղված մեթոդները, ինչպես նաև ապահովել պացիենտի անվտանգությունը ոչ միտումնավոր սխալներից։
Բժիշկ Գոքորյանը նպատակ ունենալով կիրառել այս գիտելիքները Հայաստանի առողջապահական համակարգում իր փորձով և գիտելիքներով կիսվում է իր ուսանողների և կոլեգաների հետ։
Հարգանքով՝ ՎԲՀՔ 💙