Մեր վերջին կանգառը եղավ Կարճաղբյուր, Լճավան և Խաչաղբյուր գյուղերի դպրոցներում 

Երիտասարդների հետ վարեցինք բաց խոսակցություններ՝ ապագա մասնագիտության ընտրության, ինքնաճանաչման, կրթության կարևորության և ժամանակակից գործիքների, այդ թվում՝ արհեստական բանականության հնարավորությունների շուրջ։ Շնորհակալ ենք դպրոցներին ջերմ ընդունելության, աշակերտների հետաքրքրվածության և մասնակցության համար։
Վստահ ենք՝ նման հանդիպումները ոգեշնչում են աշակերտներին և օգնում ճիշտ կողմնորոշվել ընտրության ճանապարհին։