Մարքեթինգի, դիզայնի և ծրագրավորման սիրահարները մայիսի 12-ին հավաքվել էին «ԱՐԴԻ» ակադեմիայում։
Բաց դռների օրվան մասնակցում էին նաև մեր քոլեջի անձնակազմը, ովքեր ծանոթացան Արդիում գործող կրթական ծրագրերին, շրջայց ունեցան կենտրոնում, իսկ վերջում մասնակցեցին «Ինչպես են սոցիալական ցանցերը, ինֆլյուենսեր մարքեթինգը օգնում բիզնեսի առաջխաղացմանը» թեմայով պանելային քննարկմանը։ Նման հանդիպումները մեծ համագործակցությունների և ուսանողների փայլուն կարիերայի նոր ակիզբ են հանդիսանելու։