Մարտի 8-ը ՎԲՀՔ-ում✨

Մարտի 8-ը ՎԲՀՔ-ում✨
Մարտի 8-ը ՎԲՀՔ-ում✨
Մարտի 8-ին քոլեջում տոնական և ջերմ մթնոլորտ էր։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ քոլեջում կազմակերպվեց Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված «Աշնան արև» ֆիլմի դիտումն ու քննարկումը, որը հետաքրքիր մտորումների առիթ դարձավ։ Դրա միջոցով նորովի գնահատեցինք Հայ կնոջ դերը, նրա նվիրվածությունն ու անսահման ուժը։
Միջոցառման ավարտին ծաղիկներ նվիրեցինք մեր սիրելի դասախոսներին և ծնողներին, որպես մեր սիրո փոքրիկ խորհրդանիշ։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին և այդ գեղեցիկ օրը դարձրեցին հիշարժան❤️։