«Միասնություն առաջնայինում, ազատություն երկրորդականում և սեր ամեն ինչում»։
Մարտի 14-ին քոլեջում հնարավորություն ունեցանք մտերմիկ զրույց ունենալ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա՝ Տեր Հարությունի հետ։ Ուսանողները Տեր Հարությունի հետ զրուցեցին եկեղեցական տոնների, հոգևոր կյանքի, դրա իմաստության և կարևորության մասին։ Հանդիպումը այնքան մտերմիկ և ջերմ էր անցնում, որ ուսանողները անհամբեր սպասում էին իրենց հերթին, որպեսզի հարցեր տային Տեր հորը։
Նման հանդիպումները մեծ կարևորություն ունեն երիտասարդների կրթության և զարգացման, նրանց հոգևոր և մշակութային արժեքների բացահայտման, կրման և փոխանցման գործում։ Քոլեջը այժմ ավելի քան առաջնային է համարում նման հանդիպումները, որոնք լինելու են ոչ թե շարունակական, այլ լինելու են կրթության մի մասնիկը, որը համարվում է քոլեջի առաքելության անբաժան մասը։