Մասնագիտական կողմնորոշման այց Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոցում

Մասնագիտական կողմնորոշման այց Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոցում
Մասնագիտական կողմնորոշման այցով վերջերս քոլեջի փոխտնօրեն Վարուժան Գասպարյանը և մի խումբ ուսանողներ եղան Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ տեղի աշակերտների հետ ունեցան հետաքրքիր և ինտերակտիվ քննարկումներ՝ ներկայիս աշխատաշուկայի, պահանջված հմտությունների և արժեքների մասին։
🙎🏻‍♂️ Նախաձեռնողը քոլեջի ուսանող, Շատջրեք գյուղի բնակիչ՝ Սարգիս Մանուչարյանն էր։