Մայրության և գեղեցկության տոնը ՎԲՀՔ-ում 🌸

Մայրության և գեղեցկության տոնը ՎԲՀՔ-ում 🌸
Մայրության և գեղեցկության տոնը ՎԲՀՔ-ում 🌸
Ապրիլի 10-ին քոլեջում անցկացվեց ջերմ ու լուսավոր միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության օրվան։ Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի Ուսուցիչներն ու ուսանողները։ Այն կազմակերպվել էր Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և քոլեջի բոլոր ուսանողների օգնությամբ։
Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքներ, բանաստեղծական որոշ հատվածներ, օրվան նվիրված երգ ու պար, իսկ ավարտին Ուսուցչուհիներին փոխանցվեցին ծաղիկներ և բացիկներ՝ որպես երախտագիտության և սիրո խորհրդանիշ։
Շարունակենք գունավորել մեր առօրյան սիրով, ջերմությամբ ու գնահատանքով 💚։