Հուլիսի 2-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ արտաքին գնահատման փորձագիտական այց քոլեջում
Հուլիսի 2-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ արտաքին գնահատման փորձագիտական այց Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում։
Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի, դասախոսների, ուսանողների, գործատուների և որակի ապահովման պատասխանատուի հետ։
Գործընթացի նպատակն է աջակցել ուսումնական հաստատություններին զարգացնելու ներքին գնահատման կարողությունները և փորձարկել ինքնավերլուծության նոր ձևաչափեր՝ SWOT վերլուծությունների հիման վրա։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս համատեղ քննարկումների միջոցով ավելի խորքային դիտարկել հաստատության ուժեղ կողմերը, զարգացման հնարավորությունները և շարունակական բարելավման ուղղությունները։