Հայոց ցեղասպանության 107-րդ տարելից !

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելից !
👥 Այսօր համայն հայությունը աշխարհի բոլոր կողմերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս տարի ապրիլի 24-ին լրանում է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցը։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել է որպես ցեղասպանություն երեք տասնյակից ավելի երկիր։
Պատմություն՝ 📜
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի)։ Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։
Վառ պահելով ցեղասպանության զոհերի հիշատակը, ՎԲՀՔ-ն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում՝ ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի: