«Հայաստանը աշխարհակալ տերություն, Տիգրան 2-րդ Մեծ» խորագրով բաց-դաս ՎԲՀՔ-ում:

«Հայաստանը աշխարհակալ տերություն, Տիգրան 2-րդ Մեծ» խորագրով բաց-դաս ՎԲՀՔ-ում:
🔸Երեկ մեր հիմնական կրթությամբ՝«Դեղագործություն», «Բուժական կոսմետոլոգիա» և «Քույրական գործ» բաժինների դասղեկ և պատմության մասնագետ՝ Մարի Ավետիսյանը կազմակերպել էր «Հայաստանը աշխարհակալ տերություն, Տիգրան 2-րդ Մեծ» խորագրով բաց-դաս, կիրառելով հարց-պատասխանի մեթոդը։
✅Դասի նպատակն էր՝ հարց պատասխանի միջոցով ուսանողների մոտ ամրապնդել ստացած գիտելիքները, թե մենք՝ հայերս, որտեղից ենք եկել, ինչպիսի ուղի ենք անցել և ներկայումս զարգացման որ՞ էստաֆետում ենք գտնվում։
✅Դասի գլխավոր խնդիրն է սովորողներին զինել ազգային գիտակցությամբ և Տիգրան Մեծի օրինակով նրանց մեջ դաստիարակել հայրենասիրություն, ազգային ոգի և պահանջատիրություն մեր կորցրած պատմական հողերի նկատմամբ։
👥Դասին ներկ էին նաև քոլեջի այլ մանկավարժներ և վարչական աշխատողներ։ Ներկաները նշեցին որ նման մոտեցումը ամրապնդում է ուսանողների մոտ ստացած գիտելիքները և առաջարկեցին նման մեթոդով հաճախակի կազմակերպել դասապրոցեսը և ինչու ոչ որպես առաջավոր փորձ տարածել քոլեջի մյուս մոդուլներում ևվս։