Համառություն, հավատ ու նվիրում. ահա թե ինչն է Լարիսային տարել դեպի իրական հաղթանակ 💚

Համառություն, հավատ ու նվիրում. ահա թե ինչն է Լարիսային տարել դեպի իրական հաղթանակ 💚
Համառություն, հավատ ու նվիրում. ահա թե ինչն է Լարիսային տարել դեպի իրական հաղթանակ 💚
«Երիտասարդ հայուհի» տարազային գեղեցկության ու մշակութային արժեհամակարգը փոխանցող մեգանախագիծն արդեն մի քանի տարի է, ինչ պարգևում է ազգային ինքնության խորագույն զգացողություն։
Մեր քոլեջի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանող Լարիսան, ով մասնակցել էր այս մրցույթին 2024 թվականին, չընկճվեց միայն առաջին փուլը հաղթահարելով։ Այս տարի նա վերադարձավ ավելի ուժեղ, ինքնավստահ ու մոտիվացված և ճանաչվեց հաղթող երկրորդ փուլում, նվաճելով ուղևորություն դեպի Դուբայ։
Սա ոչ միայն Լարիսայի, այլև ամբողջ մեր կրթական համայնքի հաղթանակն է։