«Հաղորդակցության մաստեր կլաս». հատուկ հյուր՝ Հակոբ Մակդիս

«Հաղորդակցության մաստեր կլաս». հատուկ հյուր՝ Հակոբ Մակդիս
🗣️ Հաղորդակցման ճիշտ ձևը, անկեղծ կարեկցանքը և հասարակ ժպիտը կարևոր գործիքներ են յուրաքանչյուր մասնագետի համար։ Դրանք կարող են վստահություն ներշնչել, կանխել կամ նույնիսկ փոխել բարդ իրավիճակները։
Այս կարևոր արժեքները մեր ուսանողները բացահայտեցին հաղորդակցման փորձառու մասնագետ, Big Mind ընկերության հիմնադիր՝ Hagop Makdis Հակոբ Մակդիսի վարած հետաքրքիր սեմինարի ժամանակ։ Քննարկվեցին հաղորդակցության արդյունավետ մեթոդների, մասնագիտական վերաբերմունքի և նույնիսկ «1:90:90» կանոնի մասին։
Սեմինարի ընթացքում ուսանողները նաև պարզեցին, որ երբեմն հենց դժգոհ հաճախորդներն են դառնում ամենահավատարիմը։ 🎁 Իսկ վերջում Հակոբը անակնկալ նվերով հանդես եկավ. թվով 5 ուսանող ստացան խորացված հաղորդակցման դասընթացի մասնակցության հնարավորություն։
Կրկին անգամ շնորհակալ ենք Հակոբին, մեզ վստահելու և մեզ հետ համագործակցելու համար։