Հակաբիոտիկներ՝ հրա՞շք թե վտանգ 

Վերջերս քոլեջում անցկացվեց բաց-դաս, որի առանցքում հակաբիոտիկներ թեման էր։ Դասի ժամանակ ընդգծվեց ինչպես հակաբիոտիկների բուժիչ ուժի, այնպես էլ դրանց ոչ ճիշտ կիրառման հնարավոր վտանգների մասին։
Քոլեջում անցկացված այս միջոցառումը լուսավորեց հակաբիոտիկների ուժն ու հնարավոր ռիսկերը՝ ընդգծելով դեղագործի կարևոր դերը հիվանդի բուժման ճանապարհին։ Ուսանողները ներկայացան ինտերակտիվ դերախաղով՝ գիտելիքը վերածելով փորձի։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև դեղագործի առաքելությանը՝ որպես մասնագետ, ով ոչ միայն առաջարկում է դեղորայք, այլև վստահելի խորհրդատու է, հիվանդի առողջության վերականգնման ճանապարհին։
Դասընթացավար՝ Նվարդ Ավետիսյան։