Ինքնուրույն աշխատանքները վերջին շրջանում դարձել են քոլեջում իրականացվող կրթության անբաժան մասը։
Այս անգամ «Պատմություն» առարկայից, թեման էր՝ «Հայկական հարցը, նրա զարգացումները պատմական ժամանակաշրջանների տարբեր փուլերում»։ Պաստառների և սահիկաշարի կիրառմամբ ուսանողները հանդես եկան անհատական նյութերով` ներկայացնելով սեփական տեսակետները հայկական հարցի, նրա միջազգայնացման, ցեղասպանության, մայիսյան հերոսամարտերի, ռուս֊թուրք֊հայկական հարաբերությունների վերաբերյալ։ Իրականացվեցին ակտիվ քննարկումներ, վերլուծություններ և ուսանողները հանդես եկան իրենց եզրակացություններով։
Դասախոս՝ Ռուզաննա Ալահվերդյան։