Ինչպես յուրացնել թեման, եթե ոչ այն գործնականում կիրառելով
«Գործարար գաղափարի ընտրություն» թեմայի շրջանակում ուսանողները իրականացնում են համայնքի SWOT վերլուծություն՝ վեր հանելով հիմնախնդիրներ, պատճառները և դրանց հնարավոր լուծումները։ Այս ուսումնական գործընթացը ոչ միայն խորացնում է վերլուծական մտածողությունը, այլ նաև բացում է նոր հեռանկարներ գործնական կիրառության ոլորտում։
Իսկ թիմակառույց խաղի միջոցով ուսանողները կառուցեցին «փոքրիկ տներ թզուկների»
համար, որի ընթացքում ուսանողները սովորեցին աշխատել սահմանափակ ռեսուրսներով, կառավարել ժամանակը, գործել թիմային մտածողությամբ և գտնել արդյունավետ լուծումներ։

Խաղը միայն սովորելու մասին չէր, այլ նաև՝ ստեղծելու և համախմբվելու մասին էր։