Երբ հանդիպում են փորձը, գիտելիքը և ստեղծագործությունը

Երբ հանդիպում են փորձը, գիտելիքը և ստեղծագործությունը
Երբ հանդիպում են փորձը, գիտելիքը և ստեղծագործությունը
🚌 Վերջերս մեր քոլեջի ուսանողներն ու աշխատակազմը հյուրընկալվեցին «Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում»։ Այցը հարուստ էր թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային ջերմ հաղորդակցությամբ։
🤝 Ուսանողները մասնակցեցին գործնական կարողությունների ցուցադրման՝ կիսվելով գիտելիքով և ձեռք բերելով նոր փորձ։ Քոլեջի աշխատակիցներն էլ ներգրավվեցին մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման, որտեղ ուշադրության կենտրոնում էր կրթության որակի և նորարարական մեթոդների կիրառումը։
🖼️ Օրվա երկրորդ մասում այցելեցինք պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան տուն-թանգարան՝ ծանոթանալով արվեստագետի կենսագրությանն ու ստեղծագործական ժառանգությանը։ Շրջայցը իրականացրեց քոլեջի տնօրեն տիկին Հակոբյանը։ Օրը շարունակվեց ջերմ ընթրիքով՝ նոր մտքերի, քննարկումների ու գաղափարների փոխանակմամբ, իսկ այցը եզրափակվեց Երևանում ոգեշնչող էքսկուրսիայով։