«Դեղագործություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները իրենց պրակտիկայի ընթացքում պատրաստեցին հոմոգեն քսուք՝ դիֆիլ հիմքով։
Պրակտիկայի ղեկավարը բացատրեց տեխնոլոգիական ընթացքը, այնուհետև ուսանողները պատրաստեցին այն։ Խառնվող փոշիները կշռեցին, ապա հավանգի օգնությամբ մանրեցրեցին խառնվող կարծր դեղանյութերը և ճիշտ հաջորդական ընթացակարգով պատրաստվեց քսուքը։
Պրակտիկայի անմիջական ղեկավար՝ Նվարդ Ավետիսյան։