
Ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտությունները, դրանց արդիականությունը, նպատակը, խնդիրները, եզրակացություններն ու առաջարկները։ Հանձնաժողովի կողմից դիտարկվեցին և գնահատվեցին աշխատանքները, ովքեր տարածաշրջանի ղեկավար պաշտոններ զբաղեցնող և մեծ փորձ ունեցող անձինք էին։
Շնորհակալ ենք՝ Հայկ Սահակյանին, Սամվել Հակոբյանին, Լևոն Սարգսյանին, Սիրանուշ Աղաջանյանին, Աշոտ Գաբրիլյանին և Էմմա Հակոբյանին իրենց փորձառությամբ մեզ հետ կիսվելու համար
։

Առաջիկայում նախատեսվում է նաև որոշ հետազոտական աշխատանքների արդյունքները դարձնել հանրային, ինչպես նաև դրանց արդյունքների հիման վրա կատարել տարբեր սեմինար-քննարկումներ։