«Հույզերը մարդու յուրահատուկ ապրումներն են, որոնք կապված են նրա պահանջմունքների, հետաքրքրությունների, դրանց բավարարման գործընթացների հետ, որոնք ունեն հաճելի կամ տհաճ երանգավորում»։
Այս անգամ «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի ուսանողները կատարեցին գործնական աշխատանք՝ «Հույզերը անձի հոգեկան գործընթացների համակարգում» թեմայով։ Աշխատանքը իրականացվեց նկարների տեսքով, ուսանողները թղթին հանձնեցին իրենց հույզերը և ապրումները։