
Գիտաժողովը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդներին, կանխարգելման խնդիրներին, բուժման մեթոդներին և վարման մոտեցումներին, կյանքի որակին և ապրելիությանն ուղված խնդիրներին։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները կլսեն տեղական և արտասահմանյան մասնագետների դասախոսություններ, կծանոթանան միջազգային փորձին, հնարավորություն կունենան ակտիվ քննարկումների։
Թիրախային լսարան
– ուռուցքաբաններ
– ռադիոլոգներ
– ախտաբաններ
– բջջաբաններ
– գինեկոլոգներ
– թերապևտներ
– էնդոկրինոլոգներ
– օնկովիրաբույժներ

