Ապրիլի 24՝ հիշողության, հարգանքի և լռության աղոթքի օր
Այսօր ՎԲՀՔ-ի ուսանողներն ու աշխատակիցները այցելեցին Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Մոմավառությամբ ու միասնական աղոթքով հիշեցինք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի ու ինքնության համար։

Հիշում ենք, որովհետև նրանք ապրում են մեր հիշողության մեջ։