Ապրիլի 22-ին համագործակցության պայմանագիր կնքվեց Երևանի «Գլաձոր» համալսարանի և ՎԲՀՔ-ի միջև

Ապրիլի 22-ին համագործակցության պայմանագիր կնքվեց Երևանի «Գլաձոր» համալսարանի և ՎԲՀՔ-ի միջև
🎉Ապրիլի 22-ին Երևանի Գլաձոր Համալսարան – Yerevan Gladzor University-ի և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որի համաձայն քոլեջի ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան ուսումը շարունակել «Գլաձոր» համալսարանի՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով, առանց միասնական քննություններին մասնակցելու։ Վերջիններիս նաև կտրվի ուսման վարձի 🔟% ԶԵՂՉԻ հնարավորություն։
👥Այցի շրջանակներում քոլեջի անձնակազմը շրջայց կատարեց համալսարանում, եղան բժշկական մասնագիտությունների համար նախատեսված լաբորատորիաներում, սիմուլիացիոն սենյակում, ատամնաբուժական կլինիկայում։ Այնուհետև մասնակցեցին «Բժշկագիտության պատմությունը և զարգացման փուլերը» համառոտ դասախոսությանը՝ որը վարում էր դասախոս՝ Սվետլանա Մկրտչյանը։ Հանդիպման ավարտին ուսանողները հանդիպում ունեցան նաև համալսարանի ռեկտոր՝ Ժորա Ջհանգիրյանի հետ։
Կրկին անգամ շնորհակալ ենք մեր նոր գործընկերոջը, մեզ վստահելու և ուսանողների շարունակական կրթությանը օժանդակելու համար🧡։