Ապրիլի 21-ին քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը հանդիպում ունեցավ 9 ամյա բաժնի 1-ին կուրսի ուսանողների ծնողների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին ուսանողական կյանքին, երեխաների կրթությանն ու զարգացմանն միտված մի շարք հարցեր։ Ծնողները կիսվեցին իրենց տպավորություններով, երեխաների առաջընթացի, ուսման հանդեպ նրանց պատրաստակամության մասին, փաստելով, որ երեխաները այս ընթացքում գրանցել են տարբեր ձեռքբերումներ։ Վերջում մեր ուսանողները շնորհակալություն հայտնեցին և անակնկալ ծաղիկներ նվիրեցին իրենց մայրիկներին։