Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը✨

Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը✨
—«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»,
—«Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը✨։
Պարտության ու հուսահատության զգացում էր տիրում աշխարհում, երբ Հիսուս տառապեց ու մահացավ խաչի վրա, իսկ Նրա անշունչ մարմինը դրվեց գերեզմանում: Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:
Քոլեջը իր առաքելությունն է համարում նաև հայ մշակույթի կրումն ու զարգացումը, հայկական եկեղեցական տոնների պահպանումն ու տարածումը։
Սուրբ պատարագի արարողակարգից հետո այս հրաշափառ Հարության տոնը քոլեջում նշվեց մեծ սիրով, անսպառ ոգևորությամբ, երգ ու պարով և ավանդական ուտեստների համտեսով։
Կազմակերպիչ՝ քոլեջի Ուսանողական խորհուրդ💚։