Այո՜… մենք կարողացանք մեկ գաղափարի շուրջ հավաքել շատ ու շատ մարդկանց

Այո՜… մենք կարողացանք մեկ գաղափարի շուրջ հավաքել շատ ու շատ մարդկանց
🎉Այո՜… մենք կարողացանք մեկ գաղափարի շուրջ հավաքել շատ ու շատ մարդկանց։
✊🇦🇲Մայիսյան եռատոն, Հայաստանի Հանրապետության օր, մեծ Եղեռն։ Սրանք այն ամենն են, ինչը Մաքենյաց վանական համալիրում մեկ երկնքի տակ էր հավաքել 300-ից ավել մարդու, որոնց շարքում էին հայաստանյան տարբեր բուհեր, քոլեջներ, հասարակական կազմակերպություններ, համայնքային կառույցներ, շատ ու շատ երիտասարդներ, ի վերջո մարդիկ, ովքեր ցանկացան գործով ապացուցել իրենց հայ լինելը։
Մայիսի 28. ազգային երգ ու պար, կրթական ու մշակութային տարբեր ներկայացումներ, հյուրասիրություն, կրթական անկյուններ, նոր կապեր, և այս ամենը բարձր տրամադրությամբ և դրական էմոցիաներով💚։