Ծանոթանալ մեզ հետ

Picture

 

Ողջու՜յն, մենք ՎԲՀՔն ենք։ Ուզում ես ծանոթանալ, ուրեմն՝ գնացինք։

Մենք միջին մասնագիտական կրթական հաստատություն ենք, որը ունի բժշկահումանիտար թեքում։ Մեր թիմը բաղկացած է ուսանողներից, քոլեջի աշխատակազմից, դասախոսական կազմից։ Մեզ մոտ գործում է 6 բաժիններ, որոնցից 3-ը բժշկական թեքում ունեն՝ 

  • Քույրական գործ
  • Դեղագործություն
  • Բուժական կոսմետոլոգիա
  • Սպասարկման կազմակերպում
  • Զբոսաշրջություն
  • Գրադարանային գործ 

Մեզ մոտ սովորելու դեպքում ՝ դու կստանաս ոչ միայն գիտելիք, այլ նաև փորձ՝ այն պրակտիկ կիրառելու համար։ Մեր հարուստ պատմությունը մեր արժեքների հիմքն է, որը ապացուցել ենք գործով, հակված լինելով կրքոտ ցանկությամբ՝ լինելու լավագույնը։

Հիշեցնենք որ տալիս ենք ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ դիպլոմ !

Դե՛, ինչ միացի՛ր մեզ, քո նոր գաղափարներով մեզ հետ կիսվելու համար, քո ՎԲՀՔն ավելի լավը դարձնելու համար։ 

Դու կարևոր ես մեզ համար

Քոլեջի հիմնադրման մասին

ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այուհետ՝ ՎԲՀՔ) հիմնադրել է Նիկողոս Գևորգի Գասպարյանը 2012թ. օգոստոսի 8-ին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։ 2014թ. օգոստոսի 22-ին ՎԲՀՔ-ը վերաձևակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

2020թ. դեկտեմբերի 24-ին ՎԲՀՔ-ը ստացավ ինստուցիոնալ հավատարմագիր, որի արդյունքում 2020թ.-ից շրջանավարտներն ստացան պետական նմուշի դիպլոմ։

Հիմնադիր և գործադիր տնօրեն՝ Նիկողոս Գևորգի Գասպարյան

Կարծիքները քոլեջի մասին

0 տարի Հիմնական կրթությամբ
0 տարի Դեղագործություն
0 տարի Քույրական գործ
0 տարի Բուժական կոսմետոլոգիա
0 տարի Գրադարանային գործ

Ուզո՞ւմ ես սովորել մեզ մոտ, ապա շտապիր